18 հունիսի 2018 - 11:38 AMT
Հունիսի 17-ին մահացել է Իգոր Մուրադյանը. Կառավարական հանձնաժողով է ստեղծվելու

Հունիսի 17-ին Երևանում մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը՝ հրապարակախոս, քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

Մուրադյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ-ում։

Նրա հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի:

Մուրադյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 29-ին Օդեսա քաղաքում, Ուկրաինական ԽՍՀ։ Մեծացել է Բաքվում։

Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը։ 1988-ին դարձել է ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։

1988 թվականի մայիսին թողել է Կոմիտեի կառավարման գործը։

1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 081 ընտրատարածք), ԳԽ Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։