19 հունիսի 2018 - 10:53 AMT
Բրյուսովի անվան համալսարանից 13 մլն դրամի գույք է հափշտակվել

2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել Բրյուսովի անվան համալսարանում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որի քննությամբ հիմնավորվել է, որ պահեստապետ Հ. Գալստյանը 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը հափշտակել է 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ: Դրանք կեղծված պահանջագրերով ներկայացվել են հաշվապահություն, ինչի հետևանքով ապրանքների մի մասի պակասորդը՝ 5.114.433 դրամ գումարի չափով, քողարկվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե