19 ապրիլի 2008 - 15:05 AMT
Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված միջոցառում
Ապրիլի 20-ին Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Մոսկվայի բաժանմունքը միջոցառում կանցկացնի նվիրրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՌՀՄ-ում, միջոցառմանը կցուցադրվի 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր գեղարվեստական ֆիլմ:

1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Իշխող երիտթուրքական «Միասնություն եւ առաջընթաց» կուսակցության կազմակերպած էթնիկ զտման արդյունքում բնաջնջվեց 1,5 մլն հայ, եւս 500 հազարը անօթեւան մնացին: Հայոց ցեղասպանությունը հիմք ծառայեց հայկական Սփյուռքի առաջացման համար, որը կազմում է շուրջ 5 մլն մարդ, սփռված ողջ աշխարհով մեկ: