19 հունիսի 2018 - 12:47 AMT
Հակառակորդը ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցել

Հունիսի 19-ի ժամը 11:20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մամուլի ծառայությունը:

«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և,միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում», - գրված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժերը շփման գծում: