19 հունիսի 2018 - 13:02 AMT
ՊԵԿ նախկին պետ Հովհաննես Հովսեփյանն ու թիկնապահները զինաթափվել են

Զինաթափվել են ՊԵԿ նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ու իր թիկնապահները։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, Կիևյան-Օրբելի խաչմերուկում հունիսի լույս 19-ի գիշերն ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել՝ կանգնեցնելով Հովսեփյանի ավտոշարասյունը, առգրավելով ատրճանակ ու ինքնաձիգ, որոնց օրինականությունը ստուգվում է։

Հովսեփյանի ավտոշարասյան մեքենաներից 2-ի պետհամարանիշները փոխված են եղել, նրանք ունեցել են փարոսիկներ ու ռադիոկապ։ Մեքենաները ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել։

Հովսեփյանը ղեկավարել է ՊԵԿ-ն 2016 թվականին՝ մինչև Կարեն Կարապետյանի կառավարության կազմավորումը։