20 հունիսի 2018 - 13:11 AMT
Վ․ Գասպարյանի փեսա. Գրիգորյանը՝ իր կոռուպցիոն գործունեությամբ ՀՀ-ում առաջին 100-յակի մեջ էլ չի մտնում

Վերջերս ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը լքած պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը, անդրադառնալով պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին, ասել է, թե վերջինս՝ իր կոռուպցիոն գործունեությամբ Հայաստանում նույնիսկ «առաջին 100-յակի մեջ չի մտնում», հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչու նախկինում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չի հայտնվել Գրիգորյանի գործունեությունը՝ Գևորգյանը պատասխանել է, թե «հիմա թույլտվություն ունեին բռնելու՝ բռնել են, բայց այն ժամանակ չեն ունցել, չեն բռնել»։

Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Նա երկու ամսով կալանավորված է: