Փոքր Ասիայի արևելքում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական երկրամաս Կապադովկիայի երկինքն ամբողջ տարի պարբերաբար ներկվում է հարյուրավոր օդապարիկների վառ գույներով:
Այստեղ արևածագն ու մայրամուտը, գունավոր ժայռերը, հրաբխային ծագման հետաքրքիր լանդշաֆտը, հազարամյակներ առաջ ստեղծված ստորգետնյա քաղաքները և վաղ քրիստոնյաների ժամանակաշրջանում հիմնադրված վիթխարի քարանձավային վանքերը, որոնք մտնում են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ, կարելի է ցանկացած եղանակին ուսումնասիրել թռչունի թռիչքի բարձրությունից:
Հնագույն հայկական աղբյուրներում որպես Գամիրք հիշատակվող երկրամասում գործում է ավելի քանի 25 ընկերություն, որը զբաղվում է օդապարիկային էքսկուրսիաներով: Այդ ոլորտն այնտեղ լավ է զարգացած, օդապարիկ վարում են միայն փորձառու մասնագետները, իսկ թռիչքները կազմակերպվում են ամբողջ տարի բարենպաստ եղանակային պայմանների դեպքում և քաղավիացիայի թույլատվությամբ:
Կապադովկիա մշտապես այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ՝ գեղեցիկը գնահատող և էքստրիմի ու սուր զգացողությունների սիրահարներ: PAN Photo-ն ևս այցելել է այդ տարածաշրջան, լուսանկարել օդապարիկները և Կապադովկիայի գունազարդ երկինքը: Տեսնել այդ ամենը կարող եք կից ֆոտոշարքում: