21 ապրիլի 2008 - 15:40 AMT
Ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանում տեղի կունենա ավանդական ջահերով երթը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի լույս 24-ի գիշերը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա ավանդական ջահերով երթը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից 20:00-ին եւ կավարտվի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հաղորդում է ՀՅԴ երիտասարդական թեւի եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մամլո ծառայությունը: Կազմակերպիչները նաեւ կոչ են անում Երեւանի բնակիչներին մեկական մոմ վառել իրենց պատուհանագոգերին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: