21 հունիսի 2018 - 13:35 AMT
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը օդային փոխադրամիջոցների համաձայնագրի ստորագրում է ակնկալում

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված գործընկերության խորհրդն անկալում է 2017 թվականի նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-Եվրամիութուն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութունը:

Նշվում է, որ համաձայնագիրը կբարելավի շուկայի հասանելիությունը և կնպաստի անվտանգության, բնապահպանության և սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը:

«Բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված գործընկերության խորհրդի առաջին նիստը, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: