22 հունիսի 2018 - 18:23 AMT
Կանադացի ռեժիսորը 2019-ին պատմական թրիլեր կնկարահանի ՀՀ-ում

Կանադացի ռեժիսոր Ջոն Ֆելոնի «Հերետիկոս» պատմական թրիլերը կնկարահանվի Հայաստանում 2019 թվականին: Ֆիլմում նկարահանվելու են կինոաստղեր Փոլ Սլոնը և Մարք Լասոնը: Այս մասին հայտնում է Bloody Disgusting կայքը:

Ֆիլմը պատմում է Երկրորդ խաչակրաց արշավանքից հետո հայրենիք վերադարձած երկու ասպետի մասին, ովքեր ստիպված են պայքարել այստեղ անխիղճ թշնամիների դեմ, ինչպես նաև փախչել իրենց հետապնդող առեղծվածայի մարդասպանից:

«Հերետիկոսի» սցենարիստներն են Ֆելոնը և Քարիմ Չերիգուինը:

Ջոն Ֆելոնը հեղինակել է նաև American Muscle (Ամերիկյան ուժ), The Shelter (Ապաստանը) ֆիլմերը: