22 հունիսի 2018 - 12:04 AMT
Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և իր պաշտոնավարման դեմ պայքարող «Արմավիր» նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնել է իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է մարզպետարանի պաշտոնական կայքը:

Միրիջանյանը Խլղաթյանի և նախաձեռնող խմբի անդամների հետ քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Ավելի վաղ, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել քաղաքում: