22 հունիսի 2018 - 13:22 AMT
ՍԱՊԾ նոր պետ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գեորգի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանսննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հարնարապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար», - մասնավորապես ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իշխան Կարապետյանն ազատվել էր ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի պաշտոնից: