23 հունիսի 2018 - 10:55 AMT
Արտակ Պողոսյանը՝ Երևանի ոստիկանապետ

Հունիսի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմին շնորհակալություն է հայտնել մինչ այժմ կատարած աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար: Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարների գլխավորությամբ ավելի կբարձրանա ծառայության որակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանն ու տեղակալ Գարիկ Ղուկասյանն իրենց շնորհակալական խոսքերում հավաստիացրել են, որ իրենք, և ստորաբաժանումը «կանեն ամեն ինչ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար»: