25 հունիսի 2018 - 11:15 AMT
Հունիսի 29-30-ին Երևանում +40° է սպասվում

Հունիսի 29-30-ին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հունիսի 24-25-ը ՀՀ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: