25 հունիսի 2018 - 14:46 AMT
Խուզարկություն՝ «Սեքյուրիթի Դրիմում» և «Էլլիպսում»

Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում, ինչպես նաև դրանց հիմնադիրների, տնօրենների և հաշվապահների բնակարաններում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա ասաց, որ կոմիտեն վարույթ է ընդունել ընկերություններում չարաշահումների գործով ավելի վաղ հարուցված քրեական գործը:

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ստուգումներ էր իրականացրել երթևեկությունը վերահսկող արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում:

Պարզվել էր, որ ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը մոտ 1,16 միլիարդ դրամ է հափշտակել: