25 հունիսի 2018 - 16:14 AMT
Ֆեդերերը զրկվել է աշխարհի առաջին ռակետի կոչումից

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը գերմանական Հալլեում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակչում պարտվել է խորվաթ թենիսիստ Բորնա Չորիչին 6:7 (6:8), 6:3, 2:6 հաշվով: Նրանց հանդիպումը շարունակվել է 2 ժամ 6 րոպե:

Ռոջեր Ֆեդերերին չի հաջողվել ATP 99-րդ տիտղոսը նվաճել իր կարիերայում: Բացի այդ, նա զրկվել է աշխարհի առաջին ռակետի կոչումից, որն ինքնաբերաբար անցել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին, գրում է «Կոմերսանտը»:

Բորնա Չորիչի համար հաղթանակը Halle Open-ի եզրափակչում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն եվրո, առաջաինն է ընթացիկ խաղաշրջանում և երկրորդը՝ կարիերայում: