22 ապրիլի 2008 - 15:28 AMT
Հայաստանում ձեւավորվել է կառավարության կազմը
2008թ. ապրիլի 21-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով, կառավարությունը քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանը կներկայացնի իր ծրագիրը:

Կառավարության անդամների ցուցակը հետեւյալն է.

Հարություն Քուշկյան- ՀՀ Առողջապահության նախարար

Ներսես Երիցյան- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գեւորգ Դանիելյան- ՀՀ արդարադատության նախարար

Էդվարդ Նալբանդյան- ՀՀ արտաքին գործերի նախարար

Արամ Հարությունյան- ՀՀ բնապահպանության նախարար

Դավիթ Լոքյան- ՀՀ գյուղատնտեսության նախարար

Արմեն Մովսիսյան- ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար

Լեւոն Մկրտչյան- ՀՀ կրթության եւ գիտության նախարար

Հասմիկ Պողոսյան- ՀՀ մշակույթի նախարար

Արմեն Գրիգորյան- ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար

Սեյրան Օհանյան- ՀՀ պաշտպանության նախարար

Աղվան Վարդանյան- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Գուրգեն Սարգսյան- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար

Վարդան Վարդանյան- ՀՀ քաղաքաշինության նախարար

Տիգրան Դավթյան- ՀՀ ֆինանսների նախարար

Արմեն Գեւորգյան- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Մհեր Շահգելդյան- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:

Հրամանագրով, ՀՀ կառավարության կառուցվածքում կատա֊րվել են հետեւյալ փոփոխությունները`
1) ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նա֊խա֊֊րարությունը վերանվանվել է ՀՀ էկոնոմիկայի նախա֊րա֊րություն.
2) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախա֊րա֊րու֊թյունը վերանվանվել է ՀՀ ֆինանսների նախա֊րա֊րություն.
3) ստեղծվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նա֊խա֊֊րա֊րություն: Սահմանվել է, որ Հայաստանի փրկարար ծառայությունը արտակարգ իրավի֊ճակ֊ների նա֊խա֊֊րա֊րության կառա֊վար֊ման ոլորտում գործող պետական մար֊մին է.
4) ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը վերակազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի` որպես նա֊խա֊֊րա֊րության կառա֊վար֊ման ոլորտում գործող պետական մար֊մին:

Հանրապետության նախագահի նույն ապրիլի 21-ի հրամանագրով, Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նա֊խա֊գահի աշխատակազմի ղեկավար: