25 հունիսի 2018 - 22:38 AMT
Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

Հունիսի 25-ի ցերեկը բերման ենթարկված ՀՀ3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու իր ուղեկիցներն ազատ են արձակվել։

Այս մասին է հայտնում «Հայկական Ժամանակը»՝ հղում անելով ոստիկանությանը։

Սարգսյանը բերման էր ենթարկվել Երևանի Սայաթ-Նովա փողոցից 3 ուղեկցորդների հետ՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։