26 հունիսի 2018 - 17:30 AMT
Ռուսաստանաբնակ բարերարն Արցախին դպրոցական ավտոբուս է նվիրել

Ռուսաստանաբնակ հայազգի բարերար Սերգեյ Սարկիսովն անձնական նախաձեռնությամբ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է նվիրաբերել դպրոցական ավտոբուս (School bus): Այդ մասին հայտարարել է ԱՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նա նշել է, որ ավտոբուսը ծառայելու է դպրոցականներին, մասնավորապես, ճանաչողական էքսկուրսիաների համար:

Ծովինար Բարխուդարյանը տեղեկացրել է նաև, որ նույն նպատակի համար շուտով մեկ անվտոբուս էլ կտրամադրվի ԱՀ ԿԳՍ նախարարությանը: