26 հունիսի 2018 - 18:31 AMT
Ադրբեջանի փոխարտգործնախարարը Երևան կժամանի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը հունիսի 27-ին Երևանում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը: «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, այս մասին հասյտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հանդիպմանը մասնակցելու է նաև Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական հարաբերությունների պատասխանատու Օմար Քյուչուքը:

2017-ին Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, նախագահությունը:

Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: