27 հունիսի 2018 - 10:23 AMT
Երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումները զգացվել են նաև Արցախում

Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք:

Այն գրացնվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով :

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: