27 հունիսի 2018 - 13:54 AMT
Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի ղեկավարի պաշտոնակատար

Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի արմավիրցիներ, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եմ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար: Պատիվ է ծառայել Ձեզ, պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը»: