27 հունիսի 2018 - 14:01 AMT
Ավետիք Քերոբյանը՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Ավետիք Քերոբյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Ավետիք Քերոբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Փախչանյանը: