27 հունիսի 2018 - 18:03 AMT
Վարչապետը հանդիպել է Ալեքսիս Օհանյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայտնի ամերիկահայ գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին նա ասաց՝ երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ», - գրել է վարչապետը:

Ավելի վաղ, Ալեքսիս Օհանյանը Հայաստան էր ժամանել: Նա լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և գրառում կատարել: