Կառավարության հունիսի 28-ի նիստում ընդուվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին նախագիծը, որով առաջարկվում է հիմնավորել նախագծում ամրագրված՝ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրույթը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ պետք է հիմնավորել, թե ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել նախագծում նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը:
«Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա՝ կարծում ենք, որ վերջինիս հիմքում պետք է լինի հստակ վերլուծություն, որն, ըստ էության, բացակայում է», - ասել է Մինասյանը:
Վարչապետը Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել որպես առաջնահերթություն՝ փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացում:
«Մենք, իհարկե, լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Վաղը խորհրդակցություն եմ հրավիրել փոքր և միջին բիզնեսի աջակցության թեմայով, որպեսզի մենք արդեն շատ կոնկրետ որոշենք մեր անելիքները և ուղղությունները, թե ինչ քայլեր պետք է անենք փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար: Իհարկե, այո, գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ մենք նախնական քննարկել ենք և եկել նույն եզրակացության, որ ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, այսինքն՝ լուրջ վերլուծություն անել», - ասել է վարչապետը: