28 հունիսի 2018 - 17:34 AMT
Նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է ՀԲ և ԱՄՀ հայազգի աշխատակիցների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայազգի աշխատակիցների ակումբի անդամների մի խումբի հետ:

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, ով իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Թեոդոր Ռուզվելտը նաև հայտնի էր Ցեղասպանությունից տուժածների իրավունքների պաշտպանության հարցում իր համարձակ դիրքորոշմամբ: