29 հունիսի 2018 - 17:03 AMT
Զինծառայողներին հատկացվող ճանապարհածախսերը կհսկվեն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել»,-ասվում է գրառման մեջ։