30 հունիսի 2018 - 11:32 AMT
Մատաղիսում սև խավիարի արտադրության ձկնաբուծարանը գործում է

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, եղել շրջկենտրոնում, ապա այցելել Մատաղիս և Թալիշ համայնքներ։ Մարտակերտ քաղաքում՝ շրջվարչակազմում, պետնախարարի ղեկավարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ Զեկուցվել է շրջանի տարածքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մասին։

Մատաղիսում պետնախարարը եղել է «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՀԷԿ-ի տարածք, ծանոթացել էլեկտրակայանի բնականոն աշխատանքին։ Շրջայցի ընթացքում Մարտիրոսյանն այցելել է նաև Golden-fish–k ընկերության կողմից օտարերկրյա ներդրումով Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցված ձկնաբուծարանում, ինչպես նաև նույն բնակավայրում՝ջրամբարի հարևանությամբ, դարձյալ օտարերկրյաներդրումով ստեղծված հանգստյան գոտում։ Պետնախարարը հավաստիացրել է տնտեսվարողներին, որ պետությունը նախանձախնդիր է սատարելու իրենց և հետևողականորեն բարելավելու Արցախի բիզնես միջավայրը։

Մատաղիսից ուղևորվելով Թալիշ՝ պետնախարարը դիտարկել է երկու բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի ներկայիս դրությանը, գյուղում ծանոթացել պետական աջակցությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով իրականացվող շինարարարական և վերանորոգչական աշխատանքներին։ Շրջվարչակազմի ղեկավարը և Թալիշ համայնքի ղեկավարը հանգամանալից կերպով Մարտիրոսյանին ներկայացրել են 2016 թվականի քառօրյա պատերազմի հետևանքով գրեթե ամբողջությամբավերված գյուղի հետևողական վերականգնման և ներկայումստարբեր տեղերում բնակվող թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներիընթացքը, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքներինախարար Լևոն Գրիգորյանը: