30 հունիսի 2018 - 13:58 AMT
Հայաստանում Սերժ Թանկյանին գորգ են նվիրել

Անվանի ռոք երաժիշտ, հայտնի SOAD խմբի մեներգիչ, ինչպես նաև երգերի հեղինակ Սերժ Թանկյանին Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի կապակցությամբ ստեղծված գորգ են նվիրել: Այդ մասին երգիչը հայտնել է Instagram-ում:

Թանկյանը վերահրապարակել է Megerian Carpet ընկերության տեղադրած լուսանկարը: «Մեգերյան ընտանիքը պատիվ է ունեցել նվիրել Սերժ Թանկյանին «Լոռի» գորգը, որը հատուկ պատրաստվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի կապակցությամբ»,-ասվում է լուսանկարի նկարագրության մեջ, որտեղ Թանկյանը պատկերված է գորգի հետ՝ MegerianCarpet-ի ներկայացուցիչներով շրջապատված:

Ավելի վաղ Թանկյանն ակնարկել էր, որ ԱՄՆ-ում «հայկական ոճով հեղափոխության» անհրաժեշտություն է հասունանում: