«Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերն ազատվել են աշխատանքից: Համապատասխան հրամանները ստորագրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից։
N 300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն նախարարի՝ N 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին։