2 հուլիսի 2018 - 17:00 AMT
ՀՀ-ում աճել է պլանշետների և համակարգիչների արտադրությունը

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 5%-ով աճել է համակարգիչների արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 233 համակարգիչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 222 համակարգչի համեմատ:

Ընթացիկ տարվա հինգ ամսում 4,1 անգամ աճել է նաև պլանշետների արտադրությունը. արտադրվել է 224 պլանշետ, 2017 թվականի 55-ի համեմատ:

Այս տարի Հայաստանում չեն արտադրվել բջջային հեռախոսներ, մինչդեռ նախորդ տարի երկրում 230 հատ բջջային հեռախոս էր արտադրվել: