23 ապրիլի 2008 - 17:50 AMT
Հայոց ցեղասպանության տարելից. Շարունակվում է «Զոհվածները անուններ ունեն» համահայկական ձեռնարկը
Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ www.inhomage.com կայքը շարունակում է «Զոհվածները անուններ ունեն» (Our Dead have Names) արշավը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել կայքի ստեղծող, անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Մտնելով կայք, յուրաքանչյուրը կարող է գրել այն մարդու անունը, որն իր կյանքը տվեց մեր հողերի համար: Այդպիսով, կայքում գրի առնելով զոհվածների անունները, յուրօրինակ հուշարձան կստեղծվի նրանց եւ հավետ կպահպանվի նահատակների անունները: Մինչեւ 2015 թվականը նախաձեռնության հեղինակները հուսով են գրանցել Հայոց ցեղասպանության մեկ միլիոն զոհերի անունները: