3 հուլիսի 2018 - 12:56 AMT
ՊԵԿ-ը ոստիկանների հետ ստուգումներ է անում «Սպայկայում»

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Սպայկա» ընկերությունում: Այս մասնին PanARMENIAN.Net -ին հայտնեց ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը:

Նա ասաց, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

«Սպայկա» ՍՊԸ-ն Հայաստանի ամենախոշոր միջազգային բեռնափոխադրող ընկերություններից է: