23 ապրիլի 2008 - 19:00 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Ստրասբուրգում
Հայաստանի նոր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ կայանալու է մայիսի 7-ին Ստրասբուրգում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, հանդիպումը ծանուցողական բնույթ է կրելու:

Ավելի վաղ, Էլմար Մամեդյարովը նշել էր, որ «չի կարծում, որ Հայաստանում նոր արտգործնախարարի նշանակումով ստիպված կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը զրոյից սկսել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի արտգործնախարար 2008 թվականի ապրիլի 14-ին: