23 ապրիլի 2008 - 19:06 AMT
Նյու-Յորք նահանգի Օլբանի քաղաքում կայանալու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն
Ապրիլի 25-ին Նյու-Յորք նահանգի Օլբանի քաղաքի Հայ Դատի հանձնաժողովը նշելու է Հայոց ցեասպանության 93-րդ տարելիցը: «Ամեն տարի ամբողջ աշխարհի հայ համայնքները միավորվում են, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այժմ, երբ կյանքից հեռանում են այդ ողբերգությունը վերապրած մարդիկ, ժամանակը թելադրում է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը»,- հայտարարել է Օլբանիի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անդրանիկ Կարագյոզյանը:

Արարողությանը մասնակցելու է կոնգրեսական Մայքլ Մակնալտին, Տրոյի քաղաքագլուխ Հարի Թութունջյանը եւ Վոթերվիլթի քաղաքապետ Մայքլ Մենինգը, ինչպես նաեւ կոնգրեսական Դարիուս Շախինֆարը: