5 հուլիսի 2018 - 13:11 AMT
Կորած երեխաները հայտնաբերվել են

Գեղրաքունիքի մարզում կորած երեխաները հայտնաբերվել են: Ժամը 12:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Արտանիշ գյուղի բնակիչներ Է. և Է. Ղ.-ները (2003 և 2007 թ.) Ջիլ և Ծափաթաղ համայնքների մոտակայքում հայտնաբերվել են:

Հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեը:Փրկարարները և ոստիկանության աշխատատակիցները իրականացրել էին որոնողական աշխատանքներ: Ժամը 08:30-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին: