24 ապրիլի 2008 - 15:27 AMT
Տիգրան Թորոսյան. Մենք պետք է կառուցենք այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: «Իր բազմադարյա պատմության մեջ հայ ժողովուրդը, հաղթանակների ու հաջողությունների կողքին` նա- կորուստներ ու դաժան փորձություններ է տեսել: Եվ միայն մեր ժողովրդի միասնությամբ ու անկոտրում կամքի դրս-որմամբ է հնարավոր եղել գոյատ-ել ու հաղթահարել ժամանակի ու ճակատագրի մարտահրավերները, այդ թվում - 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ու իրականացված ցեղասպանությունը, որն աննախադեպ իրողություն էր մարդկության պատմության մեջ:

Պատմությունն ապացուցել է նաեւ, որ որեւէ ժողովուրդ կարող է պաշտպանված լինել նման ոճիրներից, եթե ստեղծել է անառիկ, զորավոր ու իր քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովող պետություն:

20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ գլուխ խոնարհելով, մենք` նրանց ժառանգները, պարտավոր ենք կառուցել նրանց երազած Հայաստանը ոչ միայն որպես զոհերի հիշատակը հավերժացնող անձեռակերտ հուշարձան, այլեւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ապագայի լիակատար երաշխիք»,-ասվում է ուղերձում: