7 հուլիսի 2018 - 12:36 AMT
Ռոնալդոն ևս կժամանի Երևան` ֆուտբոլի լեգենդների խաղին մասնակցելու

Երևան է ժամանելու Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռոնալդոն։

Բրազիլացին մասնակցելու է հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լեգենդների խաղին, հայտնում է խաղի պաշտոնական կայքը։

Եվրոպայի թիմի կազմում հանդես կգան՝ Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Դարիո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն,Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին, Ռոման Բերեզովսկին:

Լատինական Ամերիկան կներկայացնեն.Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդա Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին,Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Բեբետոն:

Հուլիսի 8-ին ժամը 19։45 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է նախադեպը չունեցող Լեգենդների խաղ։ Առաջին անգամ Հայաստանում ֆուտբոլային լեգենդները պարզելու են ուժեղագույնին՝ ով կհաղթի Հայաստանում՝ Լատինական Ամերիկան թե Եվրոպան։Հանդիպումը նվիրված է Երևանի 2800-ամյակին։