7 հուլիսի 2018 - 12:51 AMT
Առողջապահության նախարարը հիշեցրել է՝ հուլիսի 9-ն աշխատանքային է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում բոլորին, և հատկապես բուժաշխատողներին, հիշեցրել է, որ հուլիսի 9-ն աշխատանքային է:

Հուլիսի 9-ին Մեռելոց է, սակայն, օրը լիենլու է աշխատանքային՝ օր տեղափոխելու մասին որոշում չի ընդունվել:

«Ուզում եմ բոլորին և հատկապես բուժաշխատողներին հիշեցնել, որ աշխատանքային օր տեղափոխելու մասին կառավարության որոշում չի ընդունվել։Եկող երկուշաբթին սովորական աշխատանքային օր է», - ասվում է նախարարի գրառման մեջ: