9 հուլիսի 2018 - 11:43 AMT
Փաշինյանի որդին մեկնում է զինծառայության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է՝ նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության:

Նորակոչիկները քահանայի օրհնությունը և խորհուրդներն են ստացել Սուրբ Խաչ եկեղեցում: Այստեղ որդուն միացել է նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, մյուս մայրերի նման նա էլ է հուզված, գրում է «Հայկական ժամանակը»:

Աշոտ Փաշինյանն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար: Իսկ առավոտյան հավաքակայանում նշել էր, որ դրական է տրամադրված ու կարծում է, որ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն: