10 հուլիսի 2018 - 12:06 AMT
Ֆիգուն շնորհակալ է հայ երկրպագուներին ջերմ ընդունելության համար

Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, որը հուլիսի 8-ին Երևանում կայացած ֆուտբոլի Լեգենդների խաղի մասնակիցներից էր, շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին ջերմ ընդունելության համար: Նա խաղից լուսանկար է հրապարկել Instagram-ում և գրառում կատարել:

«Մեծ լեգենդների խաղը Երևանում, Հայաստա՛ն: Շնորհակալություն բոլոր երկրպագուներին աջակցության և ջերմ ընդունելության համար»,-գրել է Ֆիգուն, որը հանդես էր գալիս Եվրոպայի թիմի կազմում:

Հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ նախադեպը չունեցող Լեգենդների խաղը։ Խաղում էին Լատինական Ամերիկայի և Եվրոպայի թիմերը։

Եվրոպայի թիմի կազմում հանդես եկան՝ Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լևան Կոբիաշվիլին, Դարիո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն,Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոտար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին, Ռոման Բերեզովսկին:

Լատինական Ամերիկան ներկայացնում էին.Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդա Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին,Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդերաման, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Բեբետոն: