10 հուլիսի 2018 - 12:46 AMT
ԱԱԾ. Ազգային պատկերասրահում դեռևս գործողություններ չեն իրականացվում

Ազգային անվտանգության ծառայությունն Ազգային պատկերասրահում այս պահին գործողություններ չի իրականացնում: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

Հարցին, թե կա արդյոք գործողություններ անելու մտադրություն, Գալստյանն ասաց, որ չի կարող այդ մասին մանրամասն տեղեկատվություն հրապարակել, քանի որ դա «կխանգարի նախաքննության ընթացքին»:

Ավելի վաղ, մամուլում լուրեր են շրջանառվել է, որ ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են իրականացնում Հայաստանի ազգային պատկերասրահում: