12 սեպտեմբերի 2002 - 18:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՈՐՊԵՍ ՄԻՋՆՈՐԴ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները բարելավելու գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, «այդ երկրների հարաբերությունների կարգավորումից կշահեն ոչ միայն Ռուսաստանն ու Վրաստանը, այլ նաեւ Հայաստանը»: Ընդ որում նախարարը ընգծել է, որ «Հայաստանը ինքնուրույն չի կարող այդպիսի դեր ստանձնել»: Ռուսաստանը եւ Վրաստանը հարեւան երկրներ են, եւ Հայաստանը շահագրգռված է համագործակցել նրանց հետ, նկատել է Վ.Օսկանյանը: