10 հուլիսի 2018 - 15:36 AMT
Մշնախը հորդորում է թանգարաններից վերցված և չվերադարձված իրերը հետ վերադարձնել

Տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքայինթանգարաններից՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին: Այդ մասին ասվում է ՀՀ մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

Խոսքը վերաբերում է պատկերասրահներին, տուն-թանգարաններին, պատմության, երկրագիտական թանգարաններին:

Նախարարությունը տեղեկացնում է, որ չվերադարձնելու դեպքում, հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին: