24 ապրիլի 2008 - 21:45 AMT
ANCA-ն արշավ է անցկացնում «Դադարեցնե'լ բերանը փակելու քաղաքականությունը» խորագրով
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) արշավ է անցկացնում «Դադարեցնե'լ բերանը փակելու քաղաքականությունը» խորագրով, որը ուղված է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու Թուրքիայի փորձերի դեմ: ANCA-ն կոչ է անեւմ բոլորին կողմ քվեարկել 106-րդ բանաձեւի ընդունմանը եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Թուրքական կառավարությունը, որը արգելում է իրենց պետությունում խոսել Հայոց ցեղասպանության մասին, այդ հակաժողովրդավարական արգելքը արտահանում է ԱՄՆ եւ «բերանը փակելու» քաղաքականություն է վարում այն կոնգրեսականների նկատմամբ, ովքեր քննարկում եւ հավանություն են տալիս 106-րդ բանաձեւին: Որպես ազգ` մենք պետք է ետ մղենք թուրքական սպառնալիքներն ու ահաբեկումները: Մենք պետք է մեր սկզբունքներին հավատարիմ մնանք, ընդունենք 106-րդ բանաձեւը եւ ԱՄՆ Կոնգրեսին նույն շարքը դնենք քառասուն նահանգների եւ ՆԱՏՕ-ի 11 անդամ-պետությունների հետ. դա մեր բարոյական պարտքն է: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ԱՄՆ-ն կարող է առաջ տանել իր շահերը ոչ միայն այն ժամանակ, երբ հավատարիմ է ամերիկյան արժեքներին»,- ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: