10 հուլիսի 2018 - 17:21 AMT
Նոր նշանակումներ. Ջրպետկոմն ու քաղավիացիայի վարչությունը կանայք կղեկավարեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ինեսսա Գաբայանը նշանակվել է ջրային պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի հանարպետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասովԻնեսսա Գաբայանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ», - մասնավորապես նշվում է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։