11 հուլիսի 2018 - 10:50 AMT
Բախումներ Գյանջայում․ 2 ոստիկան է սպանվել

Ադրբեջանի Գյանջա քաղաքում ոստիկանների ու կրոնական մոլեռանդների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնցում սպանվել է ոստիկանության 2 գնդապետ։

Contact.az հաղորդմամբ, բախումներին ներգրավվել է մինչև 200 հոգուց մոլեռանդների խումբ՝ զինված կտրող-ծակող գործիքներով ու մահակներով։

Կա 40 ձերբակալված, մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Բախումների մասնակիցները հավաքվել էին ի աջակցություն Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձ կազմակերպած Յունիս Սաֆարովի։ Վերջինս հուլիսի 3-ի երեկոյան կրակել էր քաղաքապետ Էլմար Վելիևի վրա, ինչից հետո՝ ձերբակալվել էր։ Սաֆարովը մի քանի տարի անցկացրել էր Սիրիայում՝ պատերազմելով այնտեղ խմբավորումներից մեկի կազմում։