11 հուլիսի 2018 - 16:04 AMT
ԱԱԾ. Մարտունու զինկոմը բերման է ենթարկվել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում և բերման ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

Նա ասաց, որ դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:

Ավելի վաղ, լուրեր շրջանառվեցին ԱԱԾ-ի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրած ստուգումների մասին: