11 հուլիսի 2018 - 17:48 AMT
Վարչապետը կհանդիպի Մակրոնին և Մոգերինիին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ի երեկոյան կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական Միության արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին, հայտնում է Civilnet.am-ը:

Ավելի վաղ, վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար:

Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ:

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Նախատեսված է վարչապետի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար: