24 ապրիլի 2008 - 23:55 AMT
Ատոմ Էգոյանի «Խոնարհում» ֆիլմը հավակնում է «Արմավենու ճյուղին»
Ատոմ Էգոյանի նոր «Խոնարհում» ֆիլմը դարձել է եզրափակիչ անցած 19 ֆիլմերից մեկը, որոնք կմասնակցեն ամենամյա 61-րդ Կաննի կինոփառատոնին: Ֆիլմը ներկայացվել է 6 անվանակարգերում: «Խոնարհումը» չափազանց անձնական ֆիլմ է: Եվ ես հպատ եմ, որ կարող եմ ներկայացնել Կանադան նման բարձր մակարդակով»,-ասել է Ատոմ Էգոյանը

«Մենք չափազանց ուրախ էինք, երբ իմացանք, որ ֆիլմն ընդգրկվել է եզրափակիչ փուլ անցած ֆիլմերի ցուցակում, թեեւ հուսով էինք: Մենք ցանկանում էինք, որ ֆիլմը մասնակցի Կաննի կինոփառատոնին»,-հայտարարել են ֆիլմի պրոդյուսերներ Սիմոն Արդլն ու Ջենիֆեր Ուեսը: Ըստ Ս.Արդլի, Ատոմ Էգոյանի այս աշխատանքը տարբերվում է մյուսներից: Ֆիլմում նկարահանվել են երիտասարդ դերասան Դեվոն Բոստիկը, ինչպես նաեւ Սքոթ Սփիդմենը, Ռաքել Բլանշարը, Քենեթ Ուելշն ու Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը: Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը ստեղծվել է իրական պատմության հիման վրա, հաղորդում է theglobeandmail.com-ը: